Այսօր 68 տարեկանում մահացել է բռնցքամարտի աշխարհում անվանի մասնագետ, ԽՍՀՄ և Հայաստանի վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը։ Ցավակցական նամակ է հղել նաև ՀԱՕԿ-ը։
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո Արմեն Անտոնյանը անդավաճան մնաց իր մարզաձևին և համալրեց մարզիչների շարքը: Շուտ բացահայտվեցին նրա մասնագիտական հմտությունները: Ընդամենը մի քանի տարում նրա սաներից Հակոբ Պողոսյանը դարձավ ԽՍՀՄ երիտասարդական ստուգատեսի արծաթե մեդալակիր: Հաջորդեցին շատերը, որոնցից Արտյոմ Սիմոնյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի
կոչումը: Այդուհանդերձ հարյուրավոր պարապողներից առանձնացավ ԽՍՀՄ և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր, անկախ Հայաստանից աշխարհի առաջին չեմպիոն /1993թ./ ու մրցանակակիր և աշխարհի գավաթակիր /1994 թ./ Նշան Մունչյանը:
Արմեն Անտոնյանին հաջողվել է տասնամյակներ շարունակ անձնական աշակերտներ ունենալ ԽՍՀՄ–ի և Հայաստանի հավաքականներում և նա ավելի քան 10 տարի եղել է Խորհրդային Միության հավաքականի մարզչական խորհրդի կազմում:
Վաստակաշատ մարզչի կորստի պատճառած վիշտն անափ է գործընկերների, նախկին ու ներկա բռնցքամարտիկների համար: Հուշերն անսահման են, քանզի նա հիանալի մասնագետ լինելով նաև անթերի ընկեր էր` օծտված նուրբ հումորով, զարմանալի հմտությամբ նմանակում էր ու հանպատրաստի բառախաղեր ստեղծում բռնցքամարտի մարդկանց
մասին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզաշխարհի մարդկանց անունից ցավակցում է անվանի մարզչի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին:
Արմեն Անտոնյանի հիշատակը անջնջելի կման նրան ճանաչողների սրտում:
Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 24–ին, ժամը 18–ին, Բագրատունյաց 1 հասցեում գործող մատուռում / մայրաքաղաքի 6 –րդ հիվանդանոցի հարևանությամբ/: Հուղարկավորությունը ապրիլի 25–ին, նույն տեղից ժամը 14–ին»: