Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի բնակիչներից Սահակյան Հենրիկը, ով բնակվում է Նորք- Մարաշ թաղամասի այն տան դիմաց, որտեղ ԱԱԾ-ն այսօր հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, գիշերը՝ 5.30-ին, լսել է աղմուկ:
Նշենք, որ ԱԱԾ-ն այս առթիվ հայտարարություն է տարածել. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ»:
Տեսանյութը՝ tert.am-ի