Ամերիկյան KFYR հեռուստաալիքը աշխատանքից հեռացրել է հաղորդավարին, որը հայհոյել է ուղիղ եթերում:
Լրտավական հաղորդավար Էյ. Ջի Կլեմենտը ցենզուրայից դուրս արտահայտություններ է կատարել` պատրաստվելով Լոնդոնյան մարաթոնյան վազի առաջին թողարկմանը, որտեղ հաղթանակ է տարել եթովպիացի Ցեգայե Կեբեդեն: Նա բարձրաձայն կրկնել է մրցանակակրի անունը և չի նկատել, որ ուղիղ եթերը սկսվել է:
Հեռուստաալիքի ղեկավարությունը իր ներողամտությունն է հայտնել ունկնդիրներին և հայտնել, որ աշխատանքից հեռացրել է հաղորդավարին:
Պետք է նշել, որ Կլիմենտը իր թվիթերյան էջում տեղի ունեցածը համարել է «սկսնակի սխալ», քանի որ նա առաջին անգամ է հադես եկել որպես հաղորդավար և շատ լարված է եղել: