Երեկ ամբողջ օրը խոսվեց այն մասին, որ ռուսները այլևս չեն գնա Անթալիա հանգստանալու և այդ երկրի տուրիզմը կմեռնի: Իրականում սակայն Թուրքիան մեղմ ասած Եգիպտոս չէ, որտեղ ռուս զբոսաշրջիկները 75-80 տոկոսն են կազմում ամբողջ տուրիստական շուկայի: Ամեն տարի միջինը 33-35մլն զբոսաշրջիկ է գնում Թուրքիա, որոնց շուրջ 11% ն են կազմում ռուսները: 2014թ ին օրինակ՝ Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը կազմել է 3.5-3.6մլն մարդ, ինչն ընդհանուր թվի շուրջ 11% ն է: Համաձայնեք, որ ռուսական ինքնաթիռ խփելուց առաջ թուրքերը մեզանից լավ են հաշվարկել, թե ինչ կարող է հետևել այդ քայլին նաև տնտեսական իմաստով, հաշվի առնենք նաև այն, որ ոչ բոլոր ռուսները կլսեն իրենց կառավարության կոչը ու այնուամենայնիվ կգնան թուրքական հանգստավայրեր:
Զոհրապ Եգանյան