Ռուսաստանի ՊՆ փորձագետների կարծիքով հենց թուրքական կործանիչն է խախտել Սիրիայի սահմանը՝ ռուսական ինքնաթիռը խփելու համար:
Թուրքական կողմի պատճառաբանությունը ոչ ադեկվատ է, քանի որ միայն այս ամսվա սկզբում հենց Թուրքիան ավելի քան 50 անգամ խախտել է Հունաստանի սահմանը: Ռուսական «Су-24»-ը խոցելու համար ոչ մի պատճառ չկար. այն չէր ներկայացնում ոչ տարածքային, ոչ էլ այլ տեսակի վտանգ: