Նոյեմբերի 24 ին թուրքական F-16ի կողմից ռուսական SU-24 ը խոցելն առաջին դեպքը չէր, երբ մի պետությունը խոցում է այլ պետության ռազմական ինքնաթիռ, չգտնվելով նրա հետ պատերազմի մեջ: Խփված ինքնաթիռների թվով, որքան էլ տարօրինակ է, առաջին տեղում ՍՍՀՄ ն է, ով սառը պատերազմի տարիներին վայր է գցել շուրջ 20 նատօյական (ամերիկյան) ինքնաթիռ իր կամ վիճելի տարածքում: Հիմա խոսենք փաստերով.
1. 1945թ ի ապրիլի ամսին խորհրդային կործանիչը սխալմամբ վայր գցեց ամերիկյան երկու «մուսթանգ» ների, որոնք, ըստ խորհրդային փաստաթղթերի, օդաչուն շփոթել էր ֆաշիստական օդուժի հետ
2. 1950թ ի ապրիլի 10 ին Բալթիկ ծովի վրա խորհրդային զորքերը LA 11 կործանիչով խփեցին ամերիկյան PB4Y-2 ինքնաթիռը և զոհվեցին անձնակազմի 10 անդամներ: ԱՄՆ ը հայտարարեց, որ ինքնաթիռը մասնավոր էր:
3. 1950թ ի հոկտեմբերի 8 ին ամերիկյան F-80 ռմբակոծիչները ռումբեր նետեցին Հյուսիսային Կորեայում տեղակայված խորհրդային օդանավակայաններից մեկի վրա և ոչնչացրին P-63 ինքնաթիիռներ: ԱՄՆ ը հայտարարեց, որ օդաչուները շփոթել են նրանց կորեացիների հետ:
4. 1950թ ի դեկտեմբերին ամերիկյան P2V խոցեց սովետական MIG 15 ը, որին հաջորդեց խորհրդային պատասխանը՝ Վլադիվաստոկի օդային տարածքում ոչնչացվեց ամերիկյան ինքնաթիռ, որի մոդելն ու անձնակազմի ճակատագիրը հայտնի չէ:
5. 1952թ ի հունիսի 13 ին Ճապոնական ծովի վրա խորհրդային MiG -15 ը խոցեց ամերիկյան հետախույզ RB-29 ինքնաթիռը: Զոհվեցին անձնակազմի 12 անդամները: Խորհրդային դիվանագետները պնդեցին, որ ամերիկացիներն են առաջինը կրակ բացել
6. 1953թ ի հուլիսին դարձյալ ճապոնական ծովում խորհրդային Mig-17 ը խոցեց ամերիկյան RB-29, անձնակազմի 17 անդամներից կենդանի մնաց միայն մեկը
7. 1954թ ի նոյեմբերին խորհրդային ՌՕՈՒ ը Կուրիլյան կղզիների օդային տարածքում վայր գցեցին ևս մեկ RB-29: Անձնակազմի անդամներին հաջողվեց ողջ մնալ, ժամանակին օդապարիկներով լքելով օդանավը:
8. 1955թ ի հունիսին խորհրդային Mig 15 ը Բերինգի նեղուցի վրա խոցեց ամերիկյան P2V օդանավը: Որից հետո խորհրդային դիվանագետները ներողություն խնդրեցին ամերիկացինեից, պնդելով, որ օդաչուն չի կողմնորոշել վատ եղանակի պատճառով
9. 1958թ ի հունիս ՍՍՀՄ ը խոցեց ամերիկյան մարդատար C-118 ինքնաթիռը, որը ըստ խորհրդային իշխանությունների՝ հատել էր օդային սահմանը առանց թույլտվության: Այս դեպքի կապակցությամբ ամերիկյան մամուլը գրել է, որ ինքնաթիռը պատկանել է ԱՄՆ ի հետախուզության պետ Ալեն Դալլասին, ով ինքնաթիռում չի եղել:
10. 1958թ ի վերջում ամերիկյան C-130A-II ը օդ է բարձրացել Թուրքիայի Ադանա քաղաքից և խոցվել սովետական MIg ի կողմից Հայաստանի օդային տարածքում: Զոհվել են անձնակազմի 17 անդամները:
11. 1960թ ի մայիսին Սվերդլովսկի մարզի օդային տարածքում խորհրդային զորքերը վայր գցեցին ամերիկյան հետախույզ U-2 C ը: Օդաչուն գերեվարվել և հետագայում փոխանակվել է ԱՄՆ ում ձերբակալված խորհրդային հետախույզի հետ:
12. 1962թ ին ես գրանցվել են նման մի քանի դեպքեր
13. 1976թ ի օգոստոսին ՍՍՀՄ օդային տարածքում խոցվեցին ամերիկյան երկու կործանիչներ:
Սրանք օդային չհայտարարված պատերազմների հիմնական տվյալներն են, եղել են նաև այլ բախումներ, որոնց մասին ՍՍՀՄ ն ու ԱՄՆ ը իրարամերժ տեղեկություններ են հաղորդում մինչև այսօր:
Զոհրապ Եգանյան