Մոսկվայի կենտրոնում գտնվող Նովի Արբատ փողոցի վրա  տեղի ունեցած պայթունի պատճառով երկու մարդ ստացել են քիմիական այրվածքներ: Այս մասին հայտնում է ИТАР- ТАСС գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմիններին:

«Նովի Արբատ փողոցի համար 7 տանը աշխատողներից մեկի ձեռքին պայթել է մետաղե տարրա, որի մեջ եղել է քիմիական նյութ: Արդյունքում երկու մարդ ստացել է քիմիական այրվածքներ»,- այս մասին հայտնել է գործակալության զրուցակիցը: Այժմ նրանց բժշկական օգնություն է տրամադրվում:

Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնում էին, որ Նովի Արբատում տեղի է ունեցել պայթուն, սակայն հետագայում այդ նորությունը հերքել էր Մոսկվայի հարցով Արտակարգ իրավիճակների ծառայությունը: