Նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում փլուզում է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Սոսեի փողոցի թիվ 2 տան հասցեում: Դեռևս անհայտ պայմաններում փլվել է նշված տան հսկայական պարիսպը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունն ու պարիսպը պատկանում է Արցախյան պատերազմի հերոս ու լեգենդ Արկադի Տեր-Թադևոսյանին, ում ավելի շատ ժողովուրդը ճանաչում է Կոմանդոս անվամբ: