Թուրք զինվորականները հրապարակել են ձայնագրություն, որտեղ, ինչպես իրենք են վստահեցնում, լսվում են ռուսական «Су-24» ռմբակոծչի անձնակազմին թուրքական կողմի նախազգուշացումները: Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է տղամարդը անգլերեն լեզվով ասում. «Դուք մոտենում եք Թուրքիայի օդային տարածքին: Փոխեք ուղղությունը: Անմիջապես շրջվեք դեպի հարավային ուղղություն»:
Ռուսական ռմբակոծիչը խոցվել է երեքշաբթի օրը:
Ձայնագրությունը կարող եք լսել այստեղ:
Նշենք, որ Ռուսաստանի գլխավոր շտաբից հայտնել են, որ Թուրքիայի կողմից «Су-24»-ի կործանելու հետևանքով օդաչուներից մեկը զոհվել է դեռևս օդում, ինչպես նաև հայտնի է դարձել, որ զինծառայողը, ով մասնակցում էր ինքնաթիռի որոնողական աշխատանքներին, նույնպես զոհվել է:
Ռուսական կողմը հայտնում է, որ թուրքական կողմից չի ձեռնարկվել ոչ մի փորձ կապ հաստատելու ինքնաթիռի անձնակազմի հետ: Անձնակազմը հասցրել է լքել ինքնաթիռը, սակայն մեկը զոհվել է: