2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
Նշենք, որ Արթուր Վարդանյանը «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավարն է: Այն ստեղծվել է Քեսաբի ազատագրման համար: «Հայոց Վահան»-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված է Արթուր Վարդանյանի հարցազրույցը: