«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նախօրեին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում հանցավոր խմբավորման բացահայտման լուրին հաջորդած հասարակական արձագանքը Հայաստանի իշխանական համակարգի և իրավապահների վերջին մեկուկես տասնամյակի գործունեության ամենավառ գնահատականն է: Փաստորեն, ոչ ոք իրավապահների հաղորդած տեղեկությանը չի հավատում, և բոլորը փորձում են հասկանալ, թե ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այս անգամ ինչ խարդախություն են փորձում գլուխ բերել, և ընդդիմադիրներից ում դեմ է այն շրջվելու:
«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները պնդում են, որ կալանավորված խումբը ծրագրել է կառավարության, խորհրդարանի և նախագահականի վրա հարձակումներ իրականացնել: Բայց այդ մասին հրապարակային չեն հայտարարում, քանի որ Հայաստանի հանրությունը, միևնույն է, չի հավատա կամ էլ ավելի վատ, կարող է՝ պարզվի, որ մարդիկ նման ծրագրերը ողջունում են: Այս ամենից առաջին հերթին հենց իշխանությունները պետք է հետևություն անեն և գիտակցեն, որ սա իրենց գործունեության արտացոլումն է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: