«Նախօրեին բավական արտառոց դեպք է գրանցվել Սևանի «Հարսնաքար» համալիրում։ Հարսանիքի ավարտին մոտ հարսը, հասանեկան նվերները ստանալուց հետո, վերցրել է դրանք և հարսնաքրոջ հետ փախել։ Փախած հարսնացուն Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից Է, և գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը դեպքի մասին մեզ հետ զրույցում նկատեց.

- Ինչ ասեմ, բալա ջան, ինչ չէինք լսել, լսեցինք էս երկու օրվա մեջ։ Փախուստի մասին շատ բան չգիտեմ, որովհետև էդ խեղճ փեսայի ընտանիքը դեպքից հետո գյուղում չի երևացել, խեղճերը շվարած են։ Բարեկամներն ասում են՝ էնքան ճարպկորեն է ամեն ինչ հարմարացրել, որ փեսան աչքը չթարթած՝ հարսը արդեն փախել էր։ Մինչև հիմա էդ զույգի վերաբերյալ ոչ ոք ոչ մի բացասական բան չէր լսել։ Հակառակը, ասում են, համենայնդեպս տղան, անհամբեր սպասում էր հարսանեկան արարողությանը»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: