Դեռևս վերջերսԼոռու մարզի Ալավերդի քաղաքում կրակել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու՝ Լևոն Նալբանդյանի վրա։
Նույն օրն ինքնակամ ներկայացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կարեն Վարուժանի Երիցյանը և հայտարարել, որ ինքնաձիգով ինքն է կրակել և անզգուշությամբ Լևոն Նալբանդյանին պատճառել վերոհիշյալ վնասվածքները` ներկայացնելով АК-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը` պահունակով, որում առկա է եղել երկու փամփուշտ:
Հարուցվել էր քրեական գործ` անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն պահելու և կրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Սակայն պարզվում է՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու՝ Լևոն Նալբանդյանի վրա կրակոցներ արձակելու մեջ կասկածվող անձը՝ Կարեն Երիցյանը ազատ է արձակվել:
ՀՀ քննչական կոմիտեից ի պատասխան YN.am-ի (Երևան Նյուզ- YerevanNews) մեր հարցին ասացին, որ տուժողի կողմից Երիցյանի դեմ բողոք չի ներկայացվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք պահելը, կամ կրելը) և հսկող դատախազի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք նաև, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անդրադառնալով դեպքին, նշել էր, որ իր որդին և կրակողը մտերիմ ընկերներ են, որևէ դիտավորություն չկա։
22 տարեկանում լինել նման դեպքերի կիզակետում, արդեն իսկ վտանգավոր է, գուցե պատճառը մարզպետ հայրիկների քիչ սահմանափակումներն ու արգելքներն են։ Սա միակ դեպքը չէ, հասարակությանը ցնցեց ու բորբոքեց նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելն ու երեկվա պաշտոն շնորհելը։
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որն հայտնի էր Սդղի գյոլի ծեծկռտուքի գործով և վերջերս էր ազատ արձակվել, օրերս նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն, դաշնակցական Մարտուն Մաթևոսյանի օգնական։
Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը մեղադրվում էր մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանությա և ծանր մարմնական վնասներ պատճառելու մեջ։ Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս:
Տիգրան Խաչատրյանին ձերբակալեցին, սակայն կարճ ժամանակ անց՝ ազատ արձակելով շնորհեցին պաշտոն։