Անգլիական Լիվերպուլ ակումբը վերադարձել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցին: Ակումբը պատրաստ է բարձրացնել մինչ այդ առաջարկված գումարը բարձրացնել հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:Այս մասին գրում է HITC Sport-ը:
Լիվերպուլի սեփականատերերը պատրաստ են ակումբի բյուջեից խաղացողին ձեռք բերելու համար տրամադրել 20 մլն ֆունտ սթերլինգ, որը համարժեք է 23,5 մլն եվրոյի: Մոտ մեկ ամիս առաջ հայտնվել էին լուրեր, որ մերսիսայդցիները «Շախտիորին» առաջարկել են 12 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Շախտիորը համաձայնվել էր հայ ֆուտբոլիստին բաց թողնել միայն 30-40 մլն եվրոյով: Մխիթարյանը անձամբ դեմ չէ իր ուժերը եվրոպական ակումբում փորձելուն: