Ամերիկայի Կոլորադո-Սպրինգս քաղաքի ընտանիքի պլանավորման կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով մահացել է 3 մարդ, այդ թվում 1 ոստիկան: Հրաձգության հեղինակը տղամարդ է եղել:
Մահացածներից մյուս երկուսը եղել են քաղաքացիականներ: Միջադեպի հետևանքով կան նաև 9 տուժածներ, որոնք շարունակում են մնալ հիվանդանոցում: Վիրավորներից 4-ը ևս ոստիկան են:
Կրակ բացած տղամարդուն արդեն ձերբակալել են: Երկար բանակցություններից հետո նա դուրս է եկել և հանձնվել: Ոստիկանությունը արդեն հայտնել է մարդասպանի անունը: 59-ամյա տղամարդը Ռոբերտ Լյուիս Դիարն է: Իսկ թե ինչու է նա գնացել այդ քայլին դեռևս անհայտ է: