Թուրքիայի միջազգային իրավիճակը շատ ծանր է: ԱՄՆ-ում գտնում են, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի տեղը չէ և որ Թուրքիան ՆԱՏՕ-ին տանում է հանցավոր ճանապարհով: Տարբեր աղբյուրներից տեղեկություններ են հասում, որ թուրքական իշխանությունն աջակցում է ԻԼԻՊ-ին և այդ ամենին գումարվում է ՌԴ-ում ձեռնակրված գործողությունները թուրքական ապրանքների և թուրքերի դեմ և պարզ է դառնում, որ այս պահին թուրքերը մեկուսացած են և նույնիսկ նրա դաշնակիցները չեն կարողանում պաշտպանել նրան:
Թուրքիայի մեծ պլանները կապված տարածաշրջանում առաջատարի դիրքի հետ հօդս են ցնդում: 0 կոնֆլիկտ հարևանների հետ միֆը փչված փուչիկ էր, որը իհարկե հենց հայտարարման պահից տրաքել էր:
Այս ամենից օգտվում է ՌԴ-ն ՆԱՏՕ-ի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում և սկսել է դիվիդենտներ հավաքել: Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ պատրաստ է ՌԴ-ի հետ համագործակցելուն և նույնիսկ քննարկվել են ՌԴ-ի դեմ կրռավող պատժամիջոցների վերացման հարցը: Այս քայլով Ֆրանսիան փորձում է փրկվել փլուզվող ՆԱՏՕ-ն:
Այս իրադարձությունների ֆոնին Հայաստանը կարող էլավ պլյուսներ ունենալ: Նախ՝ Ադրբեջանը հիմա չունի մեծ եղբոր աջակցութոյունը և ներքին խնդիրներ ունի կապված իսլամիստների հետ, որոնց ճնշումը կարծես մեծանում է: Թուրքիան հիմա չի կարող ոչ մի ձայն հանել, որովհետև յուրաքանչյուր խոսք օգտագործվում է իր իսկ դեմ: Իրանը պատրաստ է յուրաքանչյուր պահի վերցնել խաղարարի դրոշը տարածաշրջանում և այդ գործընթացը նա կարող է սկսել Հայաստանին աջակցելուց:
Միջազգային իրադրությունը մեկ էլ Տիգրան Մեծի ժամանակ է այսպես բարենպաստ եղել Հայաստանի համար: Պետք է օգտվել ու որոշ հարցերի վերջնական լուծում տալ:
Էդգար Խաչատրյան