Ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական լարված հարաբերությունները, խոսք է գնացել նաև Արցախի հակամարտության մասին։
Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը հաղորդման ժամանակ ասել է. «Այդ առումով միջազգային հանրությունը պետք է Էրդողանին տեղը դնի, որովհետև եթե ռազմական հակամարտություն էլ առաջանա Հայաստանում, դա կլինի Ռուսաստանի ուղղակի պարտականությունը՝ ՀԱՊԿ պարտավորությունների համաձայն պաշտպանել իր դաշնակցին»:
Նշված հատվածը սկսվում է 44-րդ րոպեից: