ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ստորագրել է հրամանագիր Լևոն Մնացականյանին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջից, մեկ այլ հրամանագրով` Լևոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2017 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Մեկ այլ հրամանագրով` Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար։