Երևանում սեպտեմբերի 13-ին Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի վարորդ Արման Եդոյանը, ով Ռուբինյանց փողոցում մահացու վրաերթի էր ենթարկել 50-ամյա տղամարդու, դեռ շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը: Արման Եդոյանը շարունակում է հանդիսանալ Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության պետ: Այս մասին YN.am-ը (YerevanNews.am-Երևան Նյուզ) տեղեկանում է Քաղաքապետարանի կայքից:

Նշենք, որ Երևանում սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի վարորդը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ 39-ամյա Արման Էդոյանը Ռուբինյանց փողոցում թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է:

Մի ուշագրավ փաստ ևս. քաղաքապետարանի այս չինովնիկը հայտնի դարձավ դեռ 2013թ.-ին, երբ հուլիսին Հանրապետության հրապարակում հեռախոսով մի քանի անգամ հարվածել է հրապարակում փուչիկ վաճառող տղային, որից հետո տղայի ինքնազգացողությունը վատացել էր: Էդոյանը նրանից պահանջել էր հեռանալ հրապարակից, տղան չէր կատարել պահանջն, ու Էդոյանը հեռախոսով մի քանի անգամ հարվածել էր նրա գլխին: 

Արման Եդոյանի ղեկավարած վարչությունը խառնված է նաև մի շարք այլ պատմությունների մեջ՝ կապված Երևանի գետնանցումներում իրականացվող առևտրի հետ: Տվյալ վարչության գործողությունների շնորհիվ կասկածի տակ դրվեց բազմաթիվ հայ ընտանիքների բարրօրությունը: Մանրամասները՝ այստեղ: