Հայ սամբիստները չեն մասնակցի դեկտեմբերի 4-7-ը Ստամբուլում կայանալիք Եվրոպայի դեռահասների առաջնությանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հայ մարզիկները համերաշխ են ռուսների հետ և չեն մեկնի Թուրքիա.
«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ համաձայն ս. թ. նոյեմբերի 28-ի ՀՍՖ Գործկոմի որոշման, չի մասնակցելու սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը՝ որպես բողոքի եւ համերաշխության դրսեւորում դեպի Համառուսաստանյան սամբոյի ֆեդերացիան՝ թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ»,- ասվում է ՀՍՖ նախագահ Լևոն Հայրապետյանի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ռուսաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարել էր մրցաշարին չմասնակցելու մասին։