ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2015թ. աշխարհի լավագույն մարզչի հավակնորդների եզրափակիչ եռյակը։

Տարվա լավագույնի կոչմանն այս տարի հավակնում են Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և Չիլիի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին։

Հիշեցնենք, որ հաղթողը հայտնի կդառնա հունվարի 11-ին՝ Ցյուրիխում: