«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ըստ շրջանառվող տեղեկությունների, նախօրեին գտնվել է Հայաստանում:
Նշվում է նաև, որ ՌԴ նախարարի այցելությունը Հայաստան «թաքուն» է պահվում հանրությունից ու որևէ մեկի համար պարզ չէ, թե ինչն է եղել նախարարի այցելության նպատակը: ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեցին ՌԴ ՊՆախարարի այցելության լուրը՝ հավելելով, որ եթե նման հանդիպում լիներ, լրատվամիջոցներն այդ մասին կիմանային»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։