«Նոյեմբերի 25-ին կալանավորված և ահաբեկչություն կազմակերպելու նպատակ ունենալու մեջ կասկածվող խմբի անդամներից Արման Հայրապետյանը, ինչպես տեղեկացրել ենք, աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, որպես եթերի ապահովման ծառայության արբանյակային հեռարձակման թողարկիչ։

Այսինքն՝ նա հնարավորություն է ունեցել, ցանկացած ժամանակ եթեր հեռարձակել ցանկացած նյութ, որը կարող էր իր հետ բերել աշխատավայր։ Մեր ունեցած տեղեկություններով՝ կալանավորումից առաջ Ա. Հայրապետյանը հնարավորություն է ունեցել հ/ը հատուկ պահպանվող տարածք մուտք գործել իր սեփական մեքենայով, իսկ խմբի կալանավորումից որոշ ժամանակ առաջ էլ իր հետ աշխատավայր է տարել խմբի անդամներից Նելլի Մինասյանին»,-գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։