«Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպը» ներկայումս հանդիսանամ է «ՀԵՑ»-ի միայն 25 տոկոսի սեփականատերը։ Սա ակնհայտ Է դառնում «Ինտեր ՌԱՕ»-ի հրապարակած ֆինանսական հաշվետվությունից։ Ըստ այդմ, այս տարվա հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած գործարքի արդյունքում «Տաշիրին» Է անցել «ՀԷՑ»-ի 25 տոկոս գումարած մեկ բաժնետոմս փայամասը։ «Տաշիրը» ճիշտ նույնքան փայամաս է ստացել նաև «Հրազ-ՋԷԿ»-ում և այս ձեռնարկության հիմնական սեփակա-նատերը ևս շարունակում է մնալ «Ինտեր ՌԱՕ»-ն։
Այս երկու ձեոնարկաթյուններում նշված փայամասերը ստանալու համար «Տաշիրը», ըստ հրապարակված փաստաթղթի, վճարել է 8 միլիոն 250 հազար դոլար։ Ուշագրավ է նաև, որ «ՀրազՋԷԿ»-ի վերաբերյալ գործարքը առքուվաճառք չէ. «Ինտեր ՌԱՕ»-ի հաշվետվության մեջ նշված է, թե այս էլեկտրակայանի բաժնեմասը հանձնվել է «Տաշիրին» ինչ-որ վոխհատուցման դիմաց՝ «за денежное вознаграждение». Նշենք, որ «Ինտեր ՌԱՕ»-ն դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգազորող հասձնաժալովին ՀԷՑ-ի 100 բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու խնդրանքով և հոկտեմբերի 1-ին ստացել էր այդ թույլտվոթյոաը։ Երևի ՌԱՕ-ն հետո փոշմանել Է»,-գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։