«Ընդդիմության միասնական շտաբ»-ը տարբեր տեղերից ահազանգեր է ստանում, որ ոստիկանությունն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում մարզերում բնակվող քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան հասնել Երևան եւ մասնակցեն Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը
«Մասնավորապես՝ նման ահազանգեր են ստացվել արդեն Վայոց Ձորի մարզից, Աբովյան, Գառնի, Բյուրեղավան, Եղվարդ, Նոր Հաճն եւ Բուժական բնակավայրերից Ոստիկանության հրահանգով ավտոբուսային երթուղիները հանելու եւ քաղաքացիների տեղաշարժը դեպի Երեւան խոչընդոտելու մասին:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը ճշտում է ստացված լուրերը եւ դրանց հաստատվելու դեպքում հանդես կգա կոնկրետ գործողություններ կատարելու կոչով»,-ասված է հայտարարությունում: