Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, եթե հայտնվեն ապացույցներ այն մասին, որ Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետության» ահաբեկիչներից:
Փարիզում տեղի ունեցող գագաթնաժողովում Էրդողանը ասել է. «Եթե դա ապացուցվի, ապա մեր ազգային հպարտությունը կստիպի, որ ես լքեմ պաշտոնս»:
«Մենք այդքան էլ անազնիվ չենք, որպեսզի նավթ գնենք ահաբեկիչներից: Եթե ապացուցվի, որ մենք դա արել ենք, ես կլքեմ իմ աթոռը: Եթե կան որևէ ապացույցներ, թո՛ղ ներկայացնեն, կտեսնենք»,- ավելացրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Պուտինը պատմել էր Թուրքիա գնացող անօրինակ նավթի մասին: