Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Նոր Նորք վարչական շրջան կատարած այցելության շրջանակում շրջել և զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում համանուն թանգարանին կից կառուցվող մատուռի շինարարական աշխատանքներին:Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում նրան է մոտեցել հասուն տարիքի մի տղամարդ և նվիրել փոքրիկ մի խաչ:Քաղաքապետին այնքան է դուր եկել այդ խաչը, որ նա պահել է իր ձեռքում և այնուհետև դրել իր գրպանը: Սակայն, որոշ լրատվամիջոցներ նկատելով այդ գործողությունը և քաղաքապետի հագուստի վրայից կրծքանշանի բացակայությունը սխալ մեկնաբանություններ են տվել: Մասնավորապես նշելով, որ քաղաքպետը միտումնավոր է հանել ՀՀԿ-ի իր կրծքանշանը` այն դնելով գրպանը:
Նորքի բնակիչը փոքրիկ խաչ է նվիրել Տարոն Մարգարյանին(Video)
