ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը առաջադիմել է մեկ հորիզոնականով և, շրջանցելով իտալացի Ֆաբիանո Կարուանային, գրավել 6-րդ տեղը:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (43) և Սերգեյ Մովսեսյանը (88):
Լավագույն 10-յակն ունի հետևյալ տեսքը.
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2834
2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2803
3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2796
4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2796
5. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2793
6. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2788
7. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2787
8. Անիշ Գիրի (Հոլանդիա) – 2784
9. Դին Լիրեն (Չինաստան) - 2776
10. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2775