Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը ցանկանում է ազատել Ֆրանսիայի հավաքականը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայից.
«Եթե նմանատիպ իրավիճակում հայտնվեր մեր նախարարը, նա անմիջապես վայր կդներ լիազորությունները: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները որոշակի չափով օրինակ են ծառայում շատերի համար, այդ պատճառով նրանք պետք է պատասխանատվորեն մոտենան իրենց արարքներին: Եթե ֆուտբոլիստը չի կարողանում կառավարել իրեն, ապա հավաքականը նրա տեղը չէ», – վարչապետի խոսքերը մեջբերում է Le Figaro-ն:
Ավելի վաղ Բենզեմային հավաքականից հեռացնելու կոչ էր արել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նադին Մորանան, ում դուր չէր եկել այն, որ Բենզեման թքել էր Ֆրանսիայի ազգային հիմնը երգելուց հետո:
Հավելենք, որ ֆուտբոլիստին սպառնում է 5 տարվա ազատազրկում, եթե հաստատվի նրա մասնակցությունը Մաթյո Վալբունեայի շանտաժի գործին: