«2003 թվականին մեր երկիրն անդամակցեց ԱՀԿ-ին և դրանով պայմանավորված՝ երկրի տնտեսությունը ազատական էր, իսկ ԵՏՄ անդամակցությունից հետ տնտեսության ազատական լինելու մասին արդեն վերապահմամբ կարելի է խոսել, որովհետև արտահանման հետ կապված բոլոր քայլերը պետք է անպայման համաձայնեցվի այդ միության երկրների հետ: Սա էլ իր բացասական հետևանքն է թողել և շարունակելու է թողնել»,- YN.am-ի YerevanNews.am-ի հետ զրուցում տնտեսականի վիճակի մասին իր կարծիքով կիսվեց տնտեսագետ, տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Միքայել Միքայելյանը:
Նրա խոսքով՝տնտեսությունը լավ վիճակում չէ, և ՀՆԱ-ի ավելացումը խիստ կասկածելի է. «Եթե ավելացել է, ուրեմն կամ պետք է այդ ՀՆԱ-ի մի մասը երկրի ներսում իրացվեր, կամ պահեստավորվեր: Բայց եթե մենք ունենք և՛ արտահանման կրճատում, և՛ ներքին ապրանքաշրջանառության կրճատում, սա խոսում է այն մասին, որ քիչ հավանական է ՀՆԱ-ի ավելացում մեծ ծավալներով»:
Միքայել Միքայելյանն ասաց նաև, եթե տնտեսական վիճակը վատ է, ապա դրամի փոխարժեքն էլ պետք է համապատասխան արձագանք ունենա: Նրա խոսքով՝ փոխարժեքի տատանումը պայմանավորված կլինի երկրի տնտեսության տատանումներով:
«Եթե կտրուկ վայրիվերումներ չլինեն, այսինքն՝ տրանսֆերտները կտրուկ չավելանան, ապա փոխարժեքի տատանումները թռիչքային չեն լինի»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այսօրվա վիճակով փոխարժեքի տատանումների վտանգ չի տեսնում
Տնտեսությունը լավ վիճակում չէ, իսկ ՀՆԱ-ի ավելացումը խիստ կասկածելի
«Եթե կտրուկ վայրիվերումներ չլինեն, այսինքն՝ տրանսֆերտները կտրուկ չավելանան, ապա փոխարժեքի տատանումները թռիչքային չեն լինի»


