Ինչպես հայտնել ենք, Սարատովում դաժան և սարսափելի սպանություն է տեղի ունեցել: Կարատեի մանկական դպրոցում սպանվել է մարզիչը: Երեկոյան, հենց պարապմունքի ժամանակ, դահլիճ է մտել սաներից մեկի հայրը և կրակ բացել մարզչի՝ Ազամատ Նորմանովի ուղղությամբ:
Գործով որոշ հանգամանքներ են հայտնի դարձել: ինչպես քննիչներին պատմել է մարդասպանը մարզիչը իր դստեր նկատմամբ խտրականություն էր կիրառում: