«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին «փչացնելու» գործընթացը շարունակվում է։ Երեկ նրան «մուշտի» հասցնելու էստաֆետն ստանձնել էր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որին դուր չէր եկել օմբուդսմենի հայտարարությունը թիվ 16 հատուկ դպրոցի մասին, և նա ասել էր․ «Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ «փիառն» սկսում է հաղթել բովանդակությանը»:
Մեր տեղեկություններով, իշխանության բարձր օղակներում որոշում է կայացվել ՄԻՊ-ին ազատել պաշտոնից, և չնայած Անդրեասյանը դիմադրում է, բայց դրա համար ամեն ինչ արվում է։ Այդ թվում՝ հսկում են նրա ամեն քայլը, և կոմպրոմատների թղթապանակ է կազմվում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: