Ղրիմի թաթարների առաջնորդներից՝Լենուր Իսլյամովը,ով նաև Ղրիմի թաթարների Մեջլիսի ակտիվ անդամներից է,հայտարարել է,որ Ղրիմի թաթարներն այսօրվանից սկսում են Ղրիմի թերակղզու շրջափակումը...Ըստ Իսլյամովի,շրջափակվելու են նաև Ղրիմի բոլոր նավահանգիստները,ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող Կերչի նեղուցը..."Իրենք թող ինչ ուզում է անեն,բայց մենք կանենք այն ինչ ծրագրել ենք...Մեզ համար կարևոր է հետ վերադարձնել Ղրիմը...Դրանից հետո մեր հասցեին ինչ ուզում են թող ասեն՝խառնելով մեզ ցեխի հետ...",-հայտարարել է Իսլյամովը...Ինչու՞ հենց հիմա կրկին ակտիվացան Ղրիմի թաթարները...
Ռուս-թուրքական հարաբերությունները վատթարացան,երբ ռուսական օդուժը ոչնչացրեց Էրդողանի ընտանիքի գլխավոր բիզնեսը՝"Իսլամական Պետության" հետ նավթի առք ու վաճառքը...Անկարան սրան ի պատասխան իր կողմնակից ահաբեկիչ-թաթարների միջոցով նոյեմբերի 20-ին Ուկրաինայի Խերսոնի շրջանում պայթեցրեց Ուկրաինա-Ղրիմ ԲԷՑ-ը,որի հետևանքով Ղրիմի բնակչությունը հայտնվեց մթի և ցրտի մեջ՝փորձելով հասկացնել Մոսկվային,որ վերջ տա Էրդողանի նավթային բիզնեսին վնասել...Սակայն Մոսկվան անտեսեց Անկարայի կողմից կազմակերպված այս "մանր" տհաճությունը...Սակայն Էրդողանը գնաց վա բանկ՝նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը Սիրիայի օդային տարածքում կործանեց ռուսական ռազմական СУ-24 ինքնաթիռը,որի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները կտրկուկ վատացան...Էրդողանը Մոսկվայից հնչող "ռազմատենչ" հայտարարություններին պատասխանում էր "մեղմիկ" և նույնիսկ առաջարկեց ՌԴ նախագահին հանդիպել Փարիզում՝Կլիմայի գագաթաժողովի շրջանակներում...Սակայն Պուտինը մերժեց Էրդողանին և վերջինս անցավ գործի...Թուրքիայի նախագահը հիմա փորձելու է ՌԴ-ում և Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջաններում(Հարավային Կովկաս,Միջին Ասիա)սրել իրավիճակը...Պատահական չէ,որ Էրդողանի Փարիզյան ֆիասկոյից հետո կրկին ակտիվացան Ղրիմում թուրքերի "հինգերորդ շարասյուն" համարվող թաթարները,որոնց առաջնորդներից մեկն էլ՝Լենուր Իսլյամովն այսօր հայտարարեց "թերակղզու բլոկադայի մասին"...Զարմանալի չէ,որ նույն Փարիզյան ֆիասկոյից հետո Ադրբեջանի նախագահը շտապել է Նախիջևան,իսկ դեկտեմբերի 3-ին էլ Բաքու է ժամանելու Թուրքիայի վարչապետ Ա.Դավութօղլուն՝իբրև գազային բանակցություններ վարելու,բայց իրականում ազերիների հետ պայմանավորվելու,թե ինչպես շեղել ՌԴ-ի ուշադրությունը Թուրքիայից...Անկարան և Բաքուն ունեն համատեղ մի քանի տարբերակ...Դրանք են՝իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի և Ադրբեջանի շփման գոտում կամ էլ Բաքվից կազմակերպել իրավիճակի սրում Հյուսիսային Կովկասի հանրապետություններում,որտեղ Անկարան դեռ առաջին և երկրորդ չեչենական պատերազմներից հետո մեծ քանակությամբ կողմանկիցներ ունի ի դեմս ահաբեկիչների և որոնք ժամանակին ջերմ ընդունելության էին արժանանում Բաքվում...
ՀՀ-ն և Արցախի իշխանությունները պետք է պատրաստ լինեն Անկարայի և Բաքվի սադրանքներին...
Հ.Գ."Իսլամական Պետություն" ահաբեկչական կազմակերպությունն այսօր հրապարակել է իր "թշնամիների ցուցակը"...ալ-Բաղդադիի ԱԳՆ-ն այս ցուցակով փորձել է ավելի շատ թաքցնել իր ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ,ովքեր նրան օգնում և համագործակցում են՝նրանցից շատերին մտցնելով այս ցուցակի մեջ...Ըստ լեհական Gazeta Wyborcza-ի "ԻՊ"-ի թշնամիներն են Իրանը,ՌԴ-ն,Լիտվան,Մոլդովան,Ֆրանսիան,Լեհաստանը և ևս 54 երկիր,որոնց շարքում շատ զարմանալիորեն կարելի է գտնել իսլամիստների "ծնողներին" և հովանավորներին՝ԱՄՆ-ին,Իսրայելին,Թուրքիային,Ուկրաինային...Բայց մեկ հարցում իսլամիստները եղել են անկեղծ՝Ադրբեջանը նրանց ԲԱՐԵԿԱՄՆ է...Ի.Ալիևի սուլթանությունը չկա այս ցուցակում...Անկարան կրկին խնայեց իր "կրտսեր եղբորը",որը հիմա զբաղված է Նարդարանում,Լենքորանում, Գյանջայում և այլուր գլուխ բարձրացրած "ահաբեկիչների" դեմ պայքարով...