Ֆրեզնոն դարձել է Կալիֆորնիայի առաջին քաղաքը, որը ճանաչել է Լեռնային Ղարբաղի Հանրապետության անկախությունը: Ղեկավարների խորհուրդը ընդունել է Անդրեաս Բորգասի կողմից ներկայացրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման բանաձևը և կոչ է արել Կալիֆորնիայի օրեսնդիր մարմնին նույնպես պաշտոնապես ճանաչել: Այս մասին նշում է Asbarez.com-ը:
Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը նշել է, որ մենք շնորհակալ ենք այս նախաձեռնության համար և հուսով ենք, որ այս բանաձևի ընդունումը կօգնի տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության և տնտեսական բարգավաճմանը: Լոս Անջելոսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը մեկնաբանել է, որ ճանաչման ուղղությամբ յուրաքանչյուր քայլ Հարավային Կովկասում խաղաղության և բարեկամական հարաբերություններ հաստատելու քայլերից է:
Հայաստանի գլխավոր հյուպատոսը միացել է նաև հայկական համայնքի անդամներից կազմված գիտաժողովին, որը նվիրված է հայերի ցեղասպանությանը և Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: