ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Կոշ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Ռ.Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ։
2015թ. նոյեմբերի 30-ին Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ նույն օրը «Կոշ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Ռ.Գրիգորյանն ինքնասպանություն է գործել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ՔԿՀ-ի բնակելի գոտու ճաշարանի զուգարանում, որտեղ դատապարտյալն ինքնասպան է եղել` պատի վրա առկա ջրի ծորակի փականից հագուստի կտորով կախվելու միջոցով:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն: