Դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանն իր Instagram-ում գրում է.
«Խոսքս ուղղում եմ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ զուրկ մի շարք մարդկանց: Ոչ ոք ձեզ չի խնդրում, ստիպում կամ պարտադրում մտնել իմ էջ, նայել իմ տեղադրած լուսանկարներն ու սկսել վիրավորել կամ վատաբանել. մի քիչ Բարի եղեք: Աստված տա՝ ձեր կյանքն էլ մեկ օր դառնա իմ կյանքի պես գունավոր ու հետաքրքիր, որ չապրեք ուրիշների կյանքով»: