Հարգելի Նոր Հակաստանի ֆանկլուբի անդամներ : Մի քիչ համազուսպ եղեք ձեր ափռցփռ գնահատականների ու որակումների մեջ : Եթե ձեզ չեն միանում, ավելին, քննադատում են, ավելի լավ ա մի հատ մտածեք ինչումն ա պրոբլեմը, նոր ձեզ քափսլոքի տվեք:
Տարեսկզբին, Նոր Հայաստանի նախախորհդարանի մասը կոչ էր արել, չվճարել վարկերը և այլ վճարները, ապրիլին մոտակա հեղափոխությունից հետո սաղ փուչ անելու խոստումով :
Շատ լավ էր, որ նույնիսկ ձեր հետևորդները ձեր խորհրդին չհետևեցին, նույնիսկ դուք շարունակեցիք ձեր օֆիսի հոսանքի փողը վճարել : Բա որ մարդ լիներ ձեզ հավատար ու հիմա տուն-տեղը կորցներ , ինչ էր անելու :
Ժառանգականների մասով : Ձեր առաջնորդ Րաֆֆին աշխարհի ամենաանլուրջ քաղաքական գործիչն ա, այդքան քվե ունենալով, կարճ ժամանակում սաղ զրոյացրեց, երկու հատ հացադուլ արեց, աղոթեց, ժողովրդին հիասթափեցրեց, գնաց ԱՄՆ, հիմա էլ եկել ա սպիտակ վարդեր ա Օսիպյանին նվիրում :
Լյովիկ Զուրաբյանի մասին էլ չասեմ, իրա հայրենասեր տեղը 100ամյակին հանգստի վայր ընտրած Անթալիան ա : Ծառուկյանի վերջին տռանշի փողերով :
Ու մի օր մի բան հասկացեք, որ եթե ձեզ լուրջ բանի տեղ չեն դնում, ապա առաջին հերթին մեղավորը դուք եք, ոչ թե նախագահը կամ ուրիշ մեկը : Ու ձեզ քննադատողը ոչ թե պարտադիր սերժական պետք ա լինի, այլ ուղղակի առողջ տրամաբանություն ու լավ հիշողություն ունեցող մարդիկ են :
Դեռևս այսքանը :
Հ.Գ. Ու վերջացրեք սաղին , ով ձեր դեմ ա, ծախված անվանել, մեկ էլ տեսար մի պայծառ օր լյուստրացիան ձեր դուռն էլ կթակի, անհարմար բան կստացվի
Տիգրան Քոչարյան