ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ ծաղկեփունջ դնելու փորձը, այն ոչ կոռեկտ համարեց։

«Ի՞նչ է նշանակում` ծաղիկ է դնում... Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք և գիտենք, որ կա ավանդույթ` ծաղկեպսակ դնում են հանգուցյալի վրա: Դա անկոռեկտության, անլրջության ու անտակտության բարձրագույն մակարդակն է, ես ի՞նչ ասեմ:

Միգուցե իրականության զգացումը կորցրած… Չեմ ուզում էլի հիմա վիրավորեմ, իջնեմ նրա մակարդակին, ասեմ՝ էդ ծաղիկը… մի երկու հատ էլ կաղամբ վերցրու, տար, դիր քո կուսակցության դիմաց»,–ասաց նա և հավելեց, որ հանրությունը Րաֆֆի Հովհաննիսյանի անկոռեկտ ու անտակտ պահվածքին պատասխան կտա: