Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը լիովին վերականգնվել է վնասվածքից և կարող է խաղադաշտ դուրս գալ Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ կայանալիք հանդիպմանը:
sport-express-ի փոխանցմամբ՝ այսօր կայացած մարզմանը ֆուտբոլիստն աշխատել է «Սպարտակի» ընդհանուր խմբում։
Վերոնշյալ խաղը կկայանա դեկտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին։
Հիշեցնենք, որ «Սպարտակի» ղեկավարությունը վերջերս հայտարարել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձելու է վաճառել հայազգի հարձակվողին: