Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը Ֆեյսբուքում ասուլիս է անցկացրել՝ պատասխանելով երկրպագուների հարցերին:
Դարպասապահը քննարկել է նաև կարիերան ԱՄՆ-ում շարունակելու հեռանկարը.
«Խաղի մակարդակն այնտեղ նկատելիորեն բարձրացել է, հաճելի է դա տեսնել: Կարո՞ղ եմ ես այնտեղ հայտնվել: Իսկ ինչու՞ ոչ: Բայց ցանկանում եմ ավարտին հասցնել «Պորտուի» հետ պայմանագիրս: Սա ինձ համար նոր փորձություն է, և ես ցանկանում եմ արդարացնել այս հրաշալի ակումբի սպասելիքները», - Կասիլյասի խոսքերը մեջբերում է AS-ը: