Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսատանը տեղ չունի... Այս մասին հաղորդում է թուրքական TRT Haber-ը... Ըստ ֆաշիստ Էրդողանի՝ Թուրքիային և սիրիական ժողովրդին շատ բաներ են կապում... «Սիրիան ժամանակին եղել է Օսմանյան կայսրության կազմում... Սիրիայում բնակվում են թուրքեր, որի պատճառով էլ մենք բավական ակտիվ ենք սիրիական քաղաքականության մեջ»,-շարունակել է իր նեոօսմանյան և պանթուրքիստական բարբաջանքը Թուրքիայի ֆաշիստ նախագահը...
Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը լիովին ապացուցում է, որ Էրդողանի գլխավոր նպատակն է վերականգնել Թուրքիայի ազդեցությունը այն բոլոր երկրներում, որոնք Օսմանյան կայսրությունը կորցրել է Առաջին աշխարհամարտից հետո... Պարզվում է, որ 21-րդ դարում որևէ տարածքում «տեղ» ունենալու համար պետք է նախկինում «կապ» ունենաս այդ ամենի հետ... Եթե այդպես է, ապա ի՞նչ գործ ունեն թուրքերը Փոքր Ասիայում... Նրանք այդտեղ հայտնվել են 11-12 դդ. Քրիստոսի ծնունդից հետո... Կամ ի՞նչ գործ ունի ԱՄՆ-ն Սիրիյաում... Էրդողանը նաև ապացուցեց, որ Սիրիայում բնակվող թուրքերին օգտագործում է որպես հինգերորդ շարասյուն Սիրիայի օրինական իշխանությունների դեմ ահաբեկչական պատերազմ մղելիս... Էրդողանի համար կարևոր են Սիրիայի հյուսիս-արևմուտքում բնակվող թուրքերը... Նրան չի հետաքրքրում, թե Սիրիայում բնակվող ալավիները, քրդերը, դրուզները, շիա և սուննի արաբները, քրիստոնյաները, այդ թվում նաև հայերն ի՛նչ են մտածում Անկարայի ներսիրիական քաղաքականության մասին... Էրդողանը մանիակալ առաջ է տանում իր ՆԵՈՕՍՄԱՆԱԿԱՆ և ՊԱՆԹՈՒՐՔԻՍՏԱԿԱՆ արտաքին քաղաքականությունը, որում նրան օգնում են ԱՄՆ-ն և վերջինիս մի քանի եվրոպացի մանկլավիկները... Այս քաղաքականությունը մեծ վտանգ է պարունակում Թուրքիայի բոլոր հարևանների համար, քանի որ գրեթե բոլորը նախկինում եղել են Օսմանյան կայսրության մաս... Ու Էրդողանը չի հապաղի անհրաժեշտության դեպքում ներքաշվել այդ երկրների ներքին գործերին և ամրապնդել իր դիրքերը դրանցում... Առաջնայինը մեծ վտանգի մեջ են հայտնվում այն երկրները, որոնցում բնավում են թուրքեր կամ մահմեդականներ... Սիրիայից բացի, դրանք են՝ Հունաստանը, Բուլղարիան, Վրաստանը և Իրանը... Բալկանյան թերակղզում 20 դ. վերջին և 21 դ. սկզբին տեղի ունեցած իրադարձություններում Անկարան պաշտպանում էր բոսնիացի մահմեդականներին և ալբանացիներին՝ իր դիրքերը նախկին իր տիրույթներում էլ ավելի ամրապնդելով...
Հ.Գ. Թուրքիայի նախագահի այս հայտարարությունն ապացուցում է, որ վերջինս Սիրիայով չի սահմանափակվի... Ժամանակն է, որ այս տարածաշրջանի ժողովուրդները միանան և միահամուռ պայքարեն միջինասիական և ալթայան այս «քաղցկեղի» դեմ, քանի դեռ սա պատուհաս չի դարձել բոլորիս համար...
Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք