Վերջին տասնամյակներում Հայաստանում ցույցերի պակաս չի զգացվում: Ցույցերը կամ հանրահավաքները, որպես կանոն, ժողովրդի զայրույթի, քաղաքական պահանջների, հասարակական բողոքի զանգվածային դրսևորումներ են:

Երբեմն մարդիկ հասնում են մի կետի, երբ նախընտրում են իրենց դժգոհությունն արտահայտել փողոցում՝ ինքնարտահայտման տարբեր եղանակներով: Սակայն մտորումներս դրա մասին չեն: Ակնբախ է, որ մեր առօրյա կենսակերպը բավականին գազջ է ու մռայլ. չկա բացարձակ լուսավորություն և դա լուրջ հասարակական ճգնաժամ է: Անգամ տոնակաան օրերը ՀՀ-ում անցնում են դժգոհության մթնոլորտում: Տպավորություն է, թե մարդիկ շունչները պահած, ջղաձգված սպասում են հերթական բողոքի ակցիային: Կարծես սովորություն է դարձել անգամ կենցաղային մակարդակի խնդիրների դեպքում դուրս գալ փողոց:

ՀՀ-ում մարդիկ ավելի հաճախ նախընտրում են մասնակցել որևէ հանրահավաքի՝ անկախ նրանից թե ով է կազմակերպել, ինչի համար, քան որևէ մշակութային միջոցառման:

ՀԳ 1. Արդեն երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում նստացույց է, հարցը ոչ թե այս կամ այն հարցի հրատապությունն ու գերկարևորությունն է, այլ՝ մարդկանց մտածելակերպը:
ՀԳ 2. Առաջարկում եմ տարվա մեջ մեկ օր նշել որպես ցույցերի օր: Այդ օրը ազգովի դուրս գալ փողոց ու արժանավայել ուրախանալ…

Արմեն Հովասափյան