Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել թիմի նախկին, իսկ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ներկայիս հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ:
Ամումբի գլխավոր մենեջեր Քրեյգ Բեյբլը հայտարարել է, որ իրենք կփորձեն ամեն կերպ վերադարձնել Մովսիսյանին.
«Մենք հույս ունենք, որ հաջողության կհասնենք Յուրայի տեղափոխության հետ կապված բանակցություններում: Սակայն դեռ վաղ է խոսել վերջնական արդյունքի մասին»,- Վեյբելի խոսքերը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ «Սպարտակի» ղեկավարությունը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Յուրա Մովսիսյանին: