Օրերս ՌԴ Ռյազան քաղաքում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Քաղաքի շենքերից մեկի բնակիչները մուտքի ծածկի վրա նորածնի բարուր են տեսել և դիմել իրավապահ մարմիններին: Պարզվել է, որ նորածին աղջիկը ընկել է 2-րդ հարկից և միայն հրաշքով փրկվել: 

Սակայն իրականությունն ավելի դաժան է. նրանից փորձել է «ազատվել» սեփական մայրը, ով այդ պահին գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ: 

Քննիչները խոսել են մոր հետ: Այս դեպքի տեղի ունենալու պատճառը դեռ անհայտ է: