Երևանի քաղաքապետարանը և Պետական գույքի կառավարման վարչությունը իրար հակասում են: Իրավիճակը աբսուրդային և անտրամաբանական: Այս մասին դեկտեմբերի 3-ին «Ելակետ» մամուլի ակումբում հայտարարեցին Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը և Նազարբեկյան 48 շենքում բնակվող ՀՀ քաղաքացիները:
Նազարբեկյան 48 շենքը չունի ոչ կոյուղի, ոչ տանիք, ոչ վերելակ: Երևանի քաղաքապետարանը պնդում է, որ տվյալ շենքը չի գտնվում քաղաքի հաշվեկշռում: Նույնը պնդում է նաև ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը: Սակայն գոյություն ունի մի անհերքելի փաստաթուղթ, որը պարզաբանում է իրավիճակը: 1997թ.-ին քաղաքապետի որոշմամբ բոլոր կիսակառույց շենքերը պետք է հանձնվեին տվյալ վարչական շրջանին:
Այս խնդրին անդրադարձել ենք բազմիցս: Այս խնդիրների թնջուքը անլուծելի է թվում, սակայն ոչ բնակիչները, ոչ Անահիտ Բախշյանը, ոչ էլ մենք չենք հանձնվում:
Շենքի սարսափելի պայմանները կարող եք տեսնել այստեղ: