Մեկնարկում է London Chess Classic սուպերմրցաշարը` բաղկացած 9 տուրերից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կմրցի ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:
Առառջին տուրում տեղի կունենան հետևյալ պարտիաները.
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) - Լևոն Արոնյան (Հայաստան, 2788)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747 ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) - Մայքլ Ադամս (Անգլիա, 2737)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)
Հավելենք, որ սուպերմրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: