Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Էրիկ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Նշենք, որ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետեւանքով զոհված զինծառայող Էրիկ Գրիգորյանն այսօր պետք է զորացրվեր: Այս մասին YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը, որի համագյուղացին է այս գիշեր զոհված զինծառայողը: