Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար հարձակվող Լեոնել Մեսսիի հետևորդների թիվը Instagram-ում հատել է 30 միլիոնի սահմանը:
Այդ կապակցությամբ արգենտինաին իր էջում հրապարակել է այն մարզաշապիկի լուսանկարը, որով առաջին անգամ հանդես է եկել կապտանռնագույնների կազմում: «Զուգադիպությամբ՝ այն ժամանակ ես 30 համարով էի խաղում: Հուսով եմ՝ այն ձեզ դուր կգա»,- գրել է ֆուտբոլիստը: