Կոնգրեսական Բրեդ Շերմանը Սպիտակ Տանը ուղղված նամակում կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հետևել 2008 թվականի նախընտրական արշավի ժամանակ իր խոստմանը և ճանաչել հայերի Ցեղասպանությունը: Այս մասին գրում է Asbarez.com-ը:

Նամակում մասնավորապես նշված է. «Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը փորձել է վերացնել Արևելյան Անատոլիայում հայկական բնակչությունը: Դժբախտաբար դեռևս կան շատերը, որոնք մերժում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հակառակ այն հանգամանքի, որ այն ճանաչվել է ամբողջ աշխարհից շատ պատմիչներ, այդ թվում նաև թուրք պատմիչները ճանաչել են այդ դեպքերը որպես այդպիսին: Ցեղասպանության 98-րդ տարելիցի նախօրեին ես կոչ եմ անում, որ Դուք հայտարարեք հայերի ցեղասպանությունը որպես փաստ և այդ ողբերգությունները որակել որպես Ցեղասպանություն ձեր տարեկան հայտարարության մեջ:

Որպես սենատոր Դուք վճռականորեն աջակցել եք հայերի ցեղասպանության բանաձևի ընդունմանը: Ամերիկացիները երբեք չպետք է կապ ունենան Ցեղասպանության մերժման հետ: Հայերի ցեղասպանության զոհերն արժանի են մեր ճանաչմանը: Մեր ազգային հետաքրքրություններից է դուրս գալիս ճանաչել և հիշել անցյալը: Մենք պետք է դասեր քաղենք մարդկության դեմ այդ հանցագործությունից, որպեսզի ապագայում նրանք երբեք չկրկնվեն:

Յուրաքանչյուր ցեղասպանության վերջին գործողությունը դրա մերժումն է և հաջորդ ցեղասպանության կանխելու առաջին քայլը անցած ցեղասպանությունների ճանաչումն է: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները պետք է ճիշտ կողմ գրավի այս հարցում և հաստատի այն, ինչ պատմությունը ցույց է տալիս ճիշտ է եղել: Միացյալ Նահանգներում տասնյակ տեղական կառավարություններ և նահանգներ, ինչպես նաև օտար պետություններ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի պարբերական սպանությունը որակել են որպես ցեղասպանություն: Ես կոչ եմ անում պարոն նախագահ ճանաչել հայերի ցեղասպանությունը և վերջ դնել մերժողական քաղաքականությանը»: