Ինչպես արդեն նշել ենք` Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը երեկ մարզպետարանում է հավաքել մարզի բոլոր բժիշկներին ու հիվանդանոցների տնօրեններին և խիստ հրահանգել, որ «այո» ասեն սահմանադրական հանրաքվեին։ Հակառակ պարագայում մարզպետն սպառնացել է, որ աշխատանքից կհեռացնի անհնազանդներին։ Երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց իրենից՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանից։ Մարզպետի բջջային հեռախոսին ուղղված մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։
Սա միակ դեպքը չէ: Երևան Նյուզ-ին ահազանգեցին նաև քաղաքացիներ. դպրոցներում դասղեկները կանչելով երեխաների ծնողներին` հորդորել են ընտրության ժամանակ ասել` այո: Իսկ գյուղերում խոստումերն ավելի ուժեղ և ազդեցիկ են եղել. <Եթե ցանկանում եք ունենալ գյուղում մանկապարտեզ կամ լուծվի հետևյանլ խնդիրները` քվեարկեք <այո>>:
Իշխանությունը փոխել է քաղաքականությունը... այն ժամանակ կաշառում էր, որ ընտրես, հիմա անհույս, մանկապարտեզի և բազմաթիվ այլ կարիքներ ունեցող ժողովրդին <<սպառնում>> է` ընրտրիր, որ ունենաս: